Հայաստանը գնում է ԵՏՄ՝ ԱՄՆ-ի պահանջով. Աշոտ Մանուչարյան


14:04 , 28 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ 1988թ.նոյեմբերի 24-ին Սովետական Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից արձանագրվել անկախության առաջին հռչակագիրը և ընդգծեց, որ ցանկացած երկիր ինքնիշխանությունը կորցնում է, երբ նույն երկրում հաստատվում են խորթ արժեքներ, իսկ իշխանությունը ծառայում է օտար ուժերի՝ կատարում նրանց հանձնարարությունները:

«Այսօր մենք ունենք իշխանության մի ընտրանի, որոնք կապ չունեն ժողովրդի հետ: Նրանք շատ հեշտ խաղալիք են դառնում այս կամ այն քաղաքական ուժի ձեռքին, իսկ այդ ուժերն են՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Եվրոպան այսօր ինքն իրեն չի գտնում: Եվրոպայի անվան տակ այսօր ևս գործում է ԱՄՆ-ն: Մենք չենք կարողանում որևէ հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ այս երկուսի պատճառով»,-ասաց նա:

Աշոտ Մանուչարյանն ընդգծեց, որ Հայաստանում քաղաքական ընտրանու 90%-ը սպասարկում է ԱՄՆ-ի շահերը, իսկ 10%-ը՝ Ռուսաստանի:

«Որպես օրինակ հիշեցնեմ, որ մոտ երկու տարի առաջ Հայաստանում երկու քրեական գործ էր հարուցվել՝ մեկը՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ՝ սեփական հիմնադրամի փողերը ծախսելու համար, մյուսը՝ Հմայակ Հովհանիսյանի՝ մի կնոջ քաշքշելու համար: Անցավ ժամանակ, Օսկանյանին այցելեցին քսան դեսպաններ ու գործը կարճվեց, Հմայակին գիշերվա մթին այցելում էր Ռուսաստանի դեսպանը, բայց Հմայակը գործը շարունակվեց, ու նա շատ բան կորցրեց»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ