Կեղտոտ հավկիթները հետ են կանչվել խանութներից


13:56 , 28 նոյեմբեր, 2014

Կեղտոտ հավկիթները հետ են կանչվել խանութներիցPanorama.am-ը գրում է․

Հիմք ընդունելով «ԴԱՎՌՈՒԲ» ՍՊԸ-ի կողմից արտադրված կեղտոտ և թերի մանկշված ձվերի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստացած ահազանգը, ինչպես նաև լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունը՝ Ծառայությունը դիտարկումներ է իրականացրել ձվի շուկայում և հայտնաբերել «ԴԱՎՌՈՒԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրության 5 փաթեթ (30 հատ) ձու: Այս մասին հայտնում են ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Քանի որ ձվերը չէին համապատասխանում «ՁՎԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբերի 29-ի N 1438-Ն որոշման պահանջներին, ձվերը հանվել են վաճառքից: 

Ծառայություն է հրավիրվել «ԴԱՎՌՈՒԲ» ՍՊԸ-ի տնօրենը, որին բանավոր բացատրվել է իրենց արտադրանքում առկա թերությունները և տրվել է ժամկետ՝ դրանք շտկելու համար, ինչը տնօրենի կողմից ընդունվել է, և հայտնվել է պատրաստակամություն թերությունները սեղմ ժամկետում վերացնելու վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ