Նախագահն ընդունել է ՀՀ–ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն


13:30 , 28 նոյեմբեր, 2014

Նախագահն ընդունել է ՀՀ–ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ ՌաչինսկունSlaq.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռաչինսկուն պաշտոնավարման անցած ավելի քան չորս տարիների ընթացքում հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ