Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը չի մտնի Թուրքիայի Մեջլիսի օրակարգ. թուրքագետ


12:54 , 28 նոյեմբեր, 2014

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը  չի մտնի Թուրքիայի Մեջլիսի օրակարգ. թուրքագետPanorama.am-ը գրում է․

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Սեբահաթ Թունջելի կողմից Թուրքիայի խորհրդարան ներակայացված Թուրքիայում մարդկության դեմ իրագործած հանցագործությունների համար ներողություն խնդրելու և պատմության հետ առերեսվելու օրինագիծը չի մտնի Մեջլիսի օրակարգ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: 

Խորհրդարանական այս կուսակցությունը պատգամավորների թվով չորրորդ հորիզոնականում է: Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը ծնվել է Մալաթիայում: 

«Չեմ կարծում, որ քուրդ է, թեև մեզ մոտ ներկայացնում են որպես քուրդ: Առոգանությունը քրդի չէ, այդ կուսակցությունն էլ քրդական չէ: Կուսակցության կազմում կան առաջադեմ մտավորականներ, արվեստի գործիչներ: Պարզապես պատգամավորների մեծ մասն են քուրդ»,- ասաց թուրքագետը: 

Հ. Չաքրյանի խոսքով, այդ օրինագծով Թունջելը պահանջում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն ազգային մեծ ժողովում պաշտոնապես ներողություն խնդրի մարդկության դեմ իրագործած բոլոր հանցագործությունների համար՝ պետության անունից, մեկ տարում ստեղծել ճշմարտությունների հետազոտման խորհրդարանական հանձնաժողով և բացել Թուրքիայում բոլոր արխիվները, նաև բարոյական և նյութական փոխհատուցում վճարել բոլոր տուծաժներին, երկրում ազգային սուգ հայտարարել իրադարձությունների օրերին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ