Սուրիկ Խաչատրյանն առողջական խնդիր չունի


11:30 , 28 նոյեմբեր, 2014

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առողջական  խնդիր չունի: Նրա օգնական Զարզանդ Նիկողոսյանը տեղեկացրել է, որ մարզպետը երեկ ընդամենը կես ժամով մտել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, արյան անալիզ հանձնել եւ դուրս եկել, չի հոսպիտալացվել, որեւէ վիրահատության չի ենթարկվել:

Օգնականը նշել է նաև, որ որ այժմ մարզպետի հետ գտնվում են Երեւանում, մի շարք աշխատանքային հանդիպումներ են նախատեսված այսօր: