«Նախախորհրդարան»-ի անդամի ավտոմեքենան այրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել


10:35 , 28 նոյեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

«Նախախորհրդարան»-ի անդամի ավտոմեքենան այրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`«Նախախորհրդարան» շարժման անդամ Ս.Մելքոնյանի ավտոմեքենան դիտավորությամբ, հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 
 
2014թ. նոյեմբերի 27-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ հրկիզման եղանակով այրել է Երևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մելքոնյանին պատկանող «CHERY TIGGO» մակնիշի ավտոմեքենայի անվադողը և հետևի վահանը` Ս.Մելքոնյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
 
Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս.Մելքոնյանը ճանաչվել է որպես տուժող:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ