09:45 , 28 նոյեմբեր, 2014
2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրած Անդրիաս Ղուկասյանը ԼՂՀ-ում հեռուստաընկերություն է գնել: «Ժողովուրդ»-ը փորձել է կապ հաստատել Ա. Ղուկասյանի հետ՝ տեղեկանալու համար, թե ինչ նպատակով է գնել այդ հեռուստաընկերությունը: Նախագահի նախկին թեկնածուն, սակայն այդպես էլ անպատասխան է թողել թերթի հարցերը:
Անդրիաս Ղուկասյանի գնած հեռուստաընկերությունը կոչվելու է «Ազգային հեռուստաընկերություն» և եթեր է հեռարձակվելու դեկտեմբերի մեկից։