Ռեկորդային ամուսնալուծություն Լոնդոնում. կինը 337 մլն ֆունտ է ստացել ամուսնուց


09:26 , 28 նոյեմբեր, 2014

_79325543_hohncomp1in.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայում ռեկորդային ամուսնալուծության գործընթաց է տեղի ունեցել: Կինը նախկին ամուսնուց ստացել է 337 մլն ֆունտ (530 մլն դոլար), հաղորդում է Agence France-Presse-ը:

Գործընթացը հաղթել է 49-ամյա ամերիկուհի Ջեյմի Քուփեր-Հոնը, որն ամուսնալուծվել է լոնդոնցի ֆինանսիստ Քրիս Հոնից`15 տարվա ամուսնական կյանքից հետո: Համատեղ կուտակած գույքը 700 մլն ֆունտ է գնահատվել:

Ամուսինը նախապես կնոջն առաջարկել է իրենց ունեցվածքի մեկ քառորդը, սակայն վերջինս չի համաձայնել`պնդելով, որ իրենց հասրտությունը կուտակվել է ամուսնության ընթացքում: