«Չորրորդ իշխանություն». Ո՞ւմ է հուզում վարչապետի վերահսկողության վարչության պետի պաշտոնը


08:55 , 28 նոյեմբեր, 2014

«Վերջին շրջանում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ամեն տեղ խոսակցություններ է տարածում, թե իբր նախարարներն անմիջական հանձնարարություն են ստանամ Բաղրամյան 26-ից, որտեղ նրանց Սերժ Սարգսյանն ասել է, թե ղեկավարն ինքն է, և իրեն պետք է սկզբում հաշվետու լինեք շրջանցելով Հովիկ Արրահամյանին: 

Բայց սա դեռ ամենը չէ։ Հարությունյանն այսօր ծրագիր ունի՝ միավորել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը ֆինանսների նախարարության վերահսկողություն իրականացնող վարչության հետ: Մեր տեղեկություններով՝ նա անգամ թեկնածու ունի, ով պետք է կառավարի այդ մարմինը: Շրջանառվում է Վիգեն Կետիկյանի անունը, որն առանձնապես բան չի ասում հասարակական–քաղաքական շրջանակներին»,–գրում է թերթը։