Հայտնի են այն մթերքները, որոնք օգնում են բեղմնավորմանը‏


05:55 , 28 նոյեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

Fotor112813514

Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանից Մելանի Կիկոն պարզել է, որ բեղմնավորման հաջողությունը հաճախ կախված է ապագա մայրիկի սննդակարգից:

Վերլուծելով մինչև հղիությունը կանանց սննդակարգը՝ նա եկել է այն եզրահանգման, որ բրազիլական ընկույզը, կարմիր միսը, ձուկը և ծովամթերքները առկա են այն կանանց սննդակարգում, ովքեր բեղմնավորման հետ կապված խնդիրներ չեն ունեցել: Այս սննդամթերքները հարուստ են ոչ միայն սպիտակուցով, այլև սելենով, որն անհրաժեշտ է որոշ հորմոնների արտադրության համար:

Միայն սելենի բավարար քանակի դեպքում բեղմնավորված ձվաբջիջը կկարողանա կպնել արգանդի պատին և ակտիվորեն կիսվել, փոխանցում է Kedem-ը: