Լաբորատոր մկների վրա անցկացված հետազոտությունները սխալ է փոխարկել մարդու վրա


04:55 , 28 նոյեմբեր, 2014

Operativ.am–ը գրում է.

Ամերիկացի գիտնականների հետազոտությունները մարդու և մկան գեների միջև զգալի տարբերություններ են հայտնաբերել, ինչը կասկածի տակ է դնում մկների վրա անցկացված հետազոտությունները մարդու վրա փոխարկելու հնարավորությունը և բացատրում է, թե ինչու նման կերպ փորձարկված դեղերի մեծամասնությունը չի հաղթահարում կլինիկական փորձարկումների փուլը:

Հետազոտության ընթացքում համեմատել են մարդու և մկան գենոմի ENCODE (Encyclopedia of DNA Elements) ֆունկցիոնալ հատվածները և պարզել, որ չնայած սպիտակուցները կոդավորող գեների 70% համընկնման, մարդու և մկան մոտ նրանց ակտիվությունը տարբեր կերպ է կարգավորվում: Գիտնականները վերլուծեցին մկան 100-ից ավել բջիջներ և հյուսվածքներ և պարզեցին, որ գեների ակտիվության կարգավորմամբ կենդանու տարբեր հյուսվածքներ ավելի նման են մեկը մյուսին քան մարդու համարժեք հյուսվածքներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ