00:21 , 28 նոյեմբեր, 2014
168.am-ը գրում է․
Հատկապես թոքաբորբից և բրոնխիտից հետո հաճախ թոքերում և բրոնխներում նկատվում են անհարմարություններ պատճառող մնացորդային երևույթներ, և կարիք է լինում մաքրել դրանք: Այսպիսով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թոքերի և բրոնխների մաքրման մի քանի ժողովրդական եղանակներ:
Սև բողկը քերել խոշոր քերիչով, ոչ ուժգին քամել հյութը, վրան ավելացնել մեղր կամ շաքարավազ և խմել քնելուց առաջ: Մնացած թանձրուքը քսել 4-6 շերտ թանզիֆի և 1շերտ կտորի վրա, դնել կրծքավանդակի վրա ու ծածկել բրդյա կտորով, այնուհետև` տաք ծածկոցով: Այս դեղատոմսը շատ լավ օգնում է ուժեղ հազի և շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում:
Յոգաթերապևտները և տիբեթյան ժողովրդական բժիշկները թոքերի և բրոնխների մաքրման լավագույն եղանակ համարում են մաքրող շնչառությունը: Այսպես, կատարել քթով դանդաղ ներշունչ: Շնչելու սկզբում օդով են լցվում թոքերի ներքևի հատվածները, դիաֆրագմայի շարժումների հաշվին փքվում է ստամոքսը, այնուհետև օդով են լցվում թոքերն ամբողջությամբ և ուսերը վեր ու վար անելու օգնությամբ խտանում նրանց վերևի հատվածներում: Այս ընթացքում հարկավոր է կանգնել ոտքերի ծայրերի վրա, պահել շնչառությունը՝ որքան հնարավոր է, և թուլացնելով բոլոր մկաններն ու թեքվելով կրունկների վրա` ստամոքսը ձգելով` դանդաղ բերանով արտաշնչել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ