23:40 , 27 նոյեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Ալվարես Ռիվերային, որն ուղեկցում էր Արգենտինայի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, որոնց հիմնական ուղղություններն արդեն նախանշված էին 2011 թվականին երկու երկրների միջև համագործակցության մասին համաձայնագրում:
Նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով հայ-արգենտինյան բարեկամական հարաբերություններին, կարևորեց հատկապես գյուղատնտեսության բնագավառում այն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ