Կոտայքի մարզի դատախազի ցուցումով Գառնիի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել


22:58 , 27 նոյեմբեր, 2014

dataxazAraratnews.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը, Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը` հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու և գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու լիազորությունը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսևորելով անգործություն, միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող` իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա և բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ