22:39 , 27 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
ԱՆ հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով ջրծաղիկ հիվանդության տարածվածության մասին, ասաց, թե համեմատություն անցկացնելով 2011-ից մինչև 2014 թվականների միջև՝ պետք է ասել, որ ջրծաղիկով ամենաբարձր հիվանդացությունը դիտվել է 2011 թվականին, իսկ հիվանդության դեպքերի ամենացածր արձանագրումը դիտարկվել է այս տարի:
«Ջրծաղիկը վիրուսային ծագման, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վարակիչ հիվանդություն է: Վիրուսի անկայունության պատճառով վարակը չի փոխանցվում երրորդ անձի կամ հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է»,-մանրամասներ ներկայացնելով հիվանդության մասին՝ ասաց Լիանա Թորոսյանը՝ շարունակելով. «Հիվանդը վարակիչ է համարվում գաղտնի շրջանի 11-րդ օրվանից մինչև բշտիկների կեղևների ընկնելը: Այս հիվանդության համար կանխարգելիչ յուրահատուկ մեթոդներ չկան: Հիվանդները, ելնելով կլինիկական արտահայտությունից, կարող են բուժվել ամբուլատոր կամ հոսպիտալային պայմաններում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ