Երևանաբնակ 95 զինծառայողներ խրախուսվել են հնգօրյա արձակուրդով. armlur.am


22:15 , 27 նոյեմբեր, 2014

Երևանաբնակ 95 զինծառայողներ խրախուսվել են հնգօրյա արձակուրդովArmlur.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնությամբ մայրաքաղաքից զորակոչված ևս 95 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով իրականացվող ծրագրում այս անգամ ընդգրկվել են Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները:

Կարևորելով վերջին տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն հնարավորություն է ընձեռում նախաձեռնելու սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր՝ պարբերաբար ապահովելով երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումը: Զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք, ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն են ունեցել նաև դիտելու ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պատրաստած «Բանակը մեր տունն է» տեսաֆիլմը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ