Օլանդը շարունակում է հանդիպել սիրուհու հետ


21:29 , 27 նոյեմբեր, 2014

Օլանդը շարունակում է հանդիպել սիրուհու հետPanorama.am-ը գրում է․

Ֆրանսիայի ոստիկանությունը փորձում է պարզել, թե ով է լուսանկարել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին նրա սիրուհու` դերասանուհի Ժյուլի Գայեյի հետ Ելիսեյան պալատում: Լուսանկարն արվել է այս աշնանը Ելիսեյան պալատի այգու այն հատվածում, որը ոչ միայն պահպանվող տարածք է, այլև այդ տարածք քիչ մարդ կարող է մուտք գործել: Անցած շաբաթ այդ լուսանկարը հրապարակել է «Վուասի» ամսագիրը:

Անվտանգության ծառայության փորձագետները պարզել են, որ լուսանկարը անօդաչու սարքից չի արվել, այլ արվել է Ելիսեյան պալատի աշխատակիցներից մեկի կողմից, պալատի բնակելի հատվածից, ուր մուտք գործելու իրավունք ունի ընդամենը 12 աշխատակից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ