20:53 , 27 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Ամերիկան Apple կորպորացիան հայտարարել է, որ հասանելիություն չունի iPhone սմարթֆոնների, iOS 8-ի ղեկավարմամբ աշխատող iPad պլանշետների օգտատերերի անձնական տվյալներին, այդ իսկ պատճառով չի կարող դրանք տրամադրել պետական մարմինների հարցման դեպքում: Դա բխում է Apple-ի գաղտնիության նորացված քաղաքականությունից:
«iOS 8 սարքերի վրա ձեր բոլոր անձնական տվյալները՝ լուսանկարներ, հաղորդագրություններ, էլեկտրոնային փոստ, կոնտակտներ, կանչերի պատմություն, iTunes կոնտենտ, նշումներ և հիշեցումներ, պաշտպանված են ծածկագրով… Apple-ը չի կարող անցնել այդ ծածկագիրը, հետևաբար, չի կարող հասանելիություն ունենալ սարքերում պահվող տվյալներին: Այսինքն՝ մենք տեխնիկապես չենք կարող կատարել պետական մարմինների պահանջները՝ տեղեկատվություն դուրս հանել iOS 8-ի ղեկավարմամբ աշխատող սարքերից», ասվում է փաստաթղթում: