Տիգրան Ուրիխանյանը՝ ԲՀԿ-ի վերաբերյալ մամուլում լույս տեսնող խեղաթյուրված նյութերի և ինտրիգ առաջացնող ենթատողերի մասին


13:53 , 21 սեպտեմբեր, 2012

Այսօր (21.09.2012թ.)  Իրավունք թերթում լույս տեսած  <<Մենք ՀՀԿ-ի հետ մրցակցության մեջ չենք>> վերնագրով հրապարակման առնչությամբ, ինչպես նաև վերջերս տարբեր էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներում ոչ լիարժեք արտաբերված մեկնաբանությունների, կամ խեղաթյուրումների առթիվ հայտարարում ենք.

Լրագրողների բոլոր տեսակի հարցադրումներին Բարգավաճ Հայաստան կուսակցության համատեղ, մասնակի կամ ամբողջական կառավարում ստանձնելու հավանականության հետ կապված տրվել է և տրվում է մեկ պատասխան, այն է՝ միշտ պատրաստակամություն ենք հայտնել պատասխանատվություն ստանձնելու և իրականացնելու մեր ընտրողներին տրված խոստումները այն պարագայում, եթե հնարավորություն ունենանք իրականացնելու մեր սեփական քաղաքականությունը, շարժվել մեր ուրույն կուրսով և եթե կաշկանդված չլինենք մեզ առաջարկվող, կամ հրամցվող որևէ նախապայմանով կամ պարտադրանքով: Ցանկացած այլ ինտրիգ առաջացնող, ենթատողեր պարունակող ու մեր դիրքորոշման վրա ստվեր նետող ձևակերպումներ ընդունելի չեն:

 

Հարգանքով՝ ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու