19:32 , 27 նոյեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
ԱՄՆ Օհայո նահանգի ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը Քլիվլենդի առևտրի կենտրոններից մեկում գնդակահարում 12-ամյա դեռահասին, ինչի պատճառով վերջին օրերի ընթացքում բողոքի ակցիաներ են անցկացվում Միացյալ Նահանգների մեծ թվով քաղաքներում:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը: Ոստիկանը երկու անգամ կրակել է 12-ամյա Թամիր Ռայսի վրա, ում մոտ մարտական ատրճանակին նմանվող պնեվմատիկ ատրճանակ է եղել: Վիրավոր երեխան մահացել է հիվանդանոցում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանը պահանջում Ռայսին ցույց տալ ձեռքերը, ինչից հետո դեռահասը, ոստիկանների խոսքերով, ձեռքը տարել է դեպի գոտկատեղը դրված ատրճանակը: Դրանից հետո ոստիկաններից մեկը կրակել է Ռայսի վրա և տղան ընկել է:
Միջադեպին մասնակցություն ունեցած ոստիկաններին սպառնում է աշխատանքից հեռացում: