Արդյո՞ք Եվրահանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի գործողությունը. եվրոպացի պաշտոնյայի հարցադրումը ԵՄ հանձնակատարին


17:54 , 27 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Եվրախորհրդարանի Կանաչների խմբի փոխնախագահ Խոսե–Մարիա Տերիկաբրասը պաշտոնական ուղիներով մի շարք հարցեր է հղել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին:

Դրանում ասվում է.

«Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը խոցել են Լեռնային Ղարաբաղի բանակի ուղղաթիռը: ԼՂ զինված ուժերի զորավարժությունները խաղաղ բնույթ ունեին, կազմակերպվել էին նախապես, և կողմերը ծանուցվել էին:

Համաշխարհային մամուլը լայնորեն արձագանքել է այս փաստին՝ արձանագրելով կողմերի 1994-ին ստորագրված 
հրադադարի համաձայնության կոպիտ խախտում: Ադրբեջանն անմիջապես արձագանքել է. նրանք պարգևատրել են ուղղաթիռը խփած սպային:

ԵՄ արտաքին գործերի ծառայությունը այդ գործողությունները դատապարտել է ոչ հստակորեն, այլ միայն կողմերին կոչ անելով զերծ մնալ ռազմական գործողություններից՝ հետագա լարվածությունը կանխելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ