Ադրբեջանը չի հոգում հայկական գնդակից վիրավորված իր դիվերսանտի բուժման ծախսերը


16:42 , 27 նոյեմբեր, 2014

Ադրբեջանը չի հոգում հայկական գնդակից վիրավորված իր դիվերսանտի բուժման ծախսերըRazm.Info-ն գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցներում նոյեմբերի 24-նի հայտնվել է  ԶՈւ հատուկ նշանակության ուժերի նախին զինծառայող Իլքին Գուլիևի մասին պատմող հրապարակում, որտեղ նշվում է, որ վերջինս առողջական լուրջ խնդիրների առաջ է կանգնել այն բանից հետո, երբ 2007-ին՝ դիվերսիոնառաջադրանք կատարելիս վիրավորվել է հայկական կողմի գնդակից։

Ադրբեջանի ԶՈւ նախկին հատուկջոկատային Իլքին Գուլիև

Ինչպես գրում է ադրբեջանական Azxeber.com լրատվակայքը, Գուլիևը 20 տարեկանից ծառայում էր ադրբեջանական բանակի շարքերում։ Հատուկ նշանակության ուժերի նախկին զինծառայող, մարտ առանց կաննոնների սպորտաձևի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի արծաթե մեդալակիր Իլքին Գուլիևը տառապում է ծանր հիվանդությամբ (նրա մարմինը փտում է տարբեր հատվածներում): Մինչ օրս նա տարել է 9 վիրահատություն, սակայան հիվանդությունը չի նահանջել, նախկին հատուկջոկատայինի վիճակը շարունակում է մնալ ծանր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ