Գյումրիում խնդիրները չեն լուծվել, իսկ պետությունը «ձեռքերը լվացել է»


17:00 , 27 նոյեմբեր, 2014

տնակAraratnews.am-ը գրում է․

Օրեր անց կլրանա Գյումրու աղետալի երկրաշարժի 26 տարին: Այս տարիների ընթացքում գյումրեցին անցել ու դեռ անցնում է զրկանքների միջով: Քաղաքում առկա խնդիրները բազմազան են ու, դեռևս կան բազում չլուծվածներ: Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարեղյանը կարծում է, որ  առկա  խնդիրները պետության անտարբերության ու անարդյունավետ քաղաքականության հետևանքն են:

«Պաշտոնական տվյալներով Գյումրիում բնակվում է երկրաշարժից առաջ եղած բնակչության 40 տոկոսը, կան 7 000 անօթևան ընտանիքներ, այսինքն՝ յուրաքանչյուր յոթերորդ քաղաքացին անօթևան է: Ըստ պաշտոնական տվյալների՝ աղքատությունը հասնում է 45-47 տոկոսի, այսինքն՝ յուրաքանչյուր երկրորդ մարդ աղքատ է, 450 կմ փողոցներից 400կմ-ն ավերակ է»,- խոսելով Գյումրիում առկա խնդիրներից՝ մեզ հետ զրույցում Լևոն Բարսեղյանը ներկայացրեց այս պատկերը և ցավով շեշտեց, որ այժմ Գյումրիում կա 80 տնակային ավան, որոնք տարիների ընթացքում պահպանվել են:

 «Ասում են՝ մենք բնակարան ենք տվել այնքան, ինչքան իրենք կորցրել են երկրաշարժի ժամանակ, իսկ ավելացած ընտանիքների թիվը մեր խնդիրը չի, այսինքն՝ երբ 5 հոգուց բաղկացած ընտանիքը տարիների ընթացքում  դառնում է 15 հոգուց բաղկացած, մի մասը գնում են շենքում ապրելու, իսկ մյուս մասը՝ շարունակում են մնալ տնակներում »,- պատմեց Լևոն Բարսեղյանն ու նկատեց՝ տնակային տնտեսությունները չեն վերանում, անօթևաններ կան, իսկ պետությունն էլ պնդում է, թե իր «գործն» արել է, իսկ մնացածը իր խնդիրը չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ