16:18 , 27 նոյեմբեր, 2014
Համացանցում է հայտնվել արքայազն Ուիլյամի, Քեյթի և արքայազն Ջորջի շնորհակալական բացիկը, գրում է The Daily Mail-ը: Լուսանկարի հեղինակը Ջեյսոն Բելն է, այն արված է 2014թ. մարտին: Այն ժամանակ մամուլի համար տարածվեցին մի շարք պաշտոնական լուսանկարներ, սակայն այս լուսանկարը նրանց թվում չկար: Քեմբրջի դուքսն ու դքսուհին շնորհակալական բացիկ էին ուղղել մարդկանց, որոնք մասնակցել են Ավստրալիայով ու Նոր Զելանդիայով իրենց շրջագայության կազմակերպմանը: Բացիկի լուսանկարը հրապարակել է անհայտ օգտատերը, ինչից հետո այն տարածվել է ամբողջ աշխարհով:
1in.am-ը գրում է.