14:48 , 27 նոյեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես՞ է վերաբերում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը` Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ, և արդյո՞ք դա թեսթ չէ եռյակի համար, նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ եռյակին ու նրա թեսթերին: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բուն նախաձեռնությանը, Էդուարդ Շարմազանովը նշեց. «Չեմ կարծում, որ այդ նախաձեռնությունը իրական հիմքեր ունի, չեմ էլ կարծում, որ այդ նախաձեռնությունը որևէ հաջողություն կունենա: Ինչ վերաբերում է եռյակի իշխանափոխության պահանջին, ԱԺ փոխխոսնակը նշեց, որ ժամանակ չունի անդրադառնալ, թե ով ինչ իշխանափոխության պահանջ է ներկայացնում, Հանրապետականն ունի իր օրակարգը, որով էլ շարժվում է: «Մեր խնդիրը ոչ թե այս կամ այն ուժի հետ աննպատակ, այլ նպատակային քննարկումներն են, ինչն էլ առաջարկել ենք: Հայաստանում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, որոնք պետք է լինեն երկխոսության, կոնսենսուսի հրման վրա, սահմանադրական փոփոխությունների ճանապարհով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ