14:40 , 27 նոյեմբեր, 2014Newmag.am-ը գրում է․
Առանց գովազդի
Սոցցանցը անվանեցին հակա-Facebook, քանի որ այստեղ արգելված է գովազդը և օգտատերերի տվյալները չեն վաճառվում գովազդատուներին: Ello-ում օգտատերերը կարող են ընկերներ ունենալ, գրառումներ կատարել, մեկնաբանել՝ առանց անձնական տվյալների բացահայտման մտավախության: Ello-ն խոստանում է օգտատերերի մասին տեղեկատվությունը երրորդ անձանց չվաճառել:
Մուտքը միայն հրավերով
Ello-ում հաշիվ ունենալ կարելի է միայն ցանցի օգտատերերից հրավերի ստանալու միջոցով կամ ուղարկելով գրանցման հայտ: ՀակաFacebookի սահմանափակ առաջարկի և մեծ պահանջարկի պատճառով Ello-ի հրավերները վաճառում են նույնիսկ eBayում: Գրանցված օգտատերերը կարող են հրավել ուղարկել միայն 25 ընկերների:
Հիմնադիրը
Ցանցը ստեղծել են մի խումբ նկարիչներ, դիզայներներ և ծրագրավորողներ: Հիմնադիրը Փոլ Բուդնիցն է: Նրան հետաքրքրում են ոչ միայն տեխնոլոգիաները, այլև դիզայներական լուծումները, կինոն ու հեծանիվները: Հեղինակը այն բնորոշել է՝ որպես ցանց` ստեղծագործ մարդկանց համար: Ello-ն ունի ընդամենը 14 աշխատակից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ