14:26 , 27 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Քրեակատարողական հիմնարկների համակարգում շատ լուրջ տեղաշարժեր կան, որոնք գուցե այսօր տեսանելի չեն, բայց 1-2 տարի հետո արդյունքը կերևա. այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Մի պարզ օրինակ՝ մենք ընդամենը մի երկու շաբաթ առաջ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության ենթակայության ներքո գործող էներգախնայողության հիմնադրամի հետ ստորագրեցինք մի համաձայնություն, որ պետք է մոտ 6 մլն դոլարի ներդրում կատարվի, որպեսզի մեր բոլոր ՔԿՀ-ներում էներգախնայողության ծրագիր իրականացվի: Մասնավորապես՝ էական փոփոխություններ պետք է կատարվեն էներգիայի ծախսվող ծավալների ուղղությամբ: Մենք պետք է մոդեռնիզացնենք ջեռուցման համակարգերը, պետք է այնպիսի ռեժիմներ մտցնենք, որ հնարավոր էներգիայի կորուստը թույլ չտանք»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ