Երեւանում վիրաբույժը հիվանդի քթից պտուտակ է հեռացրել


14:12 , 27 նոյեմբեր, 2014

Վերջերս Երեւանում վիրաբույժ Հովհաննես Ստամբոլցյանը պացիենտի քթից բավական մեծ չափերի մի պտուտակ (պատկերված է նկարին) էր հեռացրել:

25-ամյա պացիենտը նախքան վիրահատություն չգիտեր, որ իր քթում պտուտակ կար: Վիրահատությունից հետո, տեսնելով այն, հիշել էր, որ դեռ որ մանկապարտեզում խաղալիս այն քիթն էր մտցրել: Այդ դեպքից հետո մոտ 20 տարի է անցել, եւ այդ ժամանակամիջոցում պացիենտը չէր էլ հիշել պտուտակի մասին: