Ուրիշի համար եմ կռիվ արել, հրմշտոցի մեջ ընկել. «Արարատբանկ»-ի կառավարչի տեղակալ. armlur.am


14:06 , 27 նոյեմբեր, 2014

Ուրիշի համար եմ կռիվ արել, հրմշտոցի մեջ ընկել. «Արարատբանկ»-ի կառավարչի տեղակալArmlur.am-ը գրում է․

«Արարատբանկի» Արմավիրի մասնաճյուղի կառավարչի տեղակալը՝ 26-ամյա Էմիլ Հովհաննիսյանը, օրեր առաջ միջադեպի մեջ է ընկել. նրան ծեծի են ենթարկել 38 և 41-ամյա երկու եղբայրներ: Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց «տուժողը», եղբայրներին նա մինչ միջադեպը չի ճանաչել, դեպքից հետո է իմացել՝ ովքեր են նրանք: «Նրանց հետո եմ ճանաչել՝ հեռակա կարգով: Դեմքով չեմ ճանաչել, բայց… Լրիվ ուրիշ բան ա, ուրիշի համար եմ կռիվ արել, հրմշտոցի մեջ ընկել»,- ասաց բանկի կառավարիչը՝ հավելելով, որ ավելի մանրամասն ոստիկանությունում տված բացատրության մեջ գրել է՝ հրաժարվելով բողոքել կամ հաղորդում տալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ