«Սերժի ախպերը թողել ա...»


13:55 , 27 նոյեմբեր, 2014

Ուշադրություն ոստիկանապետ Վ. Գասպարյանին, ընդունեք նյութը՝ որպես խոշոր չափի հանցագործության հաղորդագրություն, արդեն 7 ամսից ավել է՝ պայքարում ենք Երևան քաղաքում անօրինաբար վտանգավոր նյութերով լի հարյուր հազարավոր տոննաներով շինարարական աղբ անօրինաբար թափողների դեմ: Հեռուստահաղորդումներ ենք արել, թաղապետարան, քաղաքապետարան դիմել, ոչ մի արդյունք... Ըստ երևույթին, թաղապետարանը և քաղաքապետարանը ի զորու չեն աղբ թափողների տերերին արգելելու: Հրազդանի կիրճը նման տեմպերով շուտով կվերածվի աղբի հարթավայրի: Թաղապետարանից նույնիսկ ասում են՝ գնացեք, նկարեք, տենց բան չկա, մեզ են ուղարկում, իրենք չեն էլ ուզում գալ ստուգելու, երևի հոգնել են իրենց պաշտոններից, ուզում են հանգստանալ, ուրիշները գան, որ հոգնած չեն: Նայեք մինչև վերջ, խոսում ենք հանքերի թափոնների մասին, դրանցից ավելի շատ թունավոր և ահռելի մեծ քանակով աղբ` միլիոնավոր տոննաներ, մեր քթի տակ Երևանի մեջ։