Էբոլայի պատվաստանյութի առաջին փորձարկումները ցույց են տալիս, որ այն անվտանգ է և կարող է արդյունավետ գործել վիրուսի դեմ։
Վարակիչ հիվանդությունների և ալերգիաների ազգային ինստիտուտի հետազոտողների ներկայացրած զեկույցները փաստում են, որ պատվաստանյութի շնորհիվ առողջ մարդու իմունային համակարգը կարողանում է պայքարել վիրուսի դեմ։
Պատվաստանյութը մշակվել է Առողջության ազգային ինստիտուտի և GlaxoSmithKline-ի կողմից։
Պատվաստանյութի փորձարկումներին մասնակցել են 20 կամավորներ ԱՄՆ-ում։ Պատվաստանյութը, որը պետք է պաշտպանի առողջ մարդկանց էբոլա վիրուսից, այսուհետ պետք է փորձարկվի Աֆրիկայի քաղաքացիների մոտ, որտեղ մեծ է վիրուսի ռիսկայնությունը։
