Կոչ եմ անում մերժել ԵՏՄ-ին միանալու ստորացուցիչ պայմանագիրը


13:30 , 27 նոյեմբեր, 2014

Կոչ եմ անում մերժել ԵՏՄ-ին միանալու ստորացուցիչ պայմանագիրըSlaq.am-ը գրում է․

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ուղերձը ՀՀ ԱԺ պատգամավորներին.

ՀՀ Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Հազարամյակներ գոյատևած մեր ժողովուրդը և նրա վերականգնված 23-ամյա անկախ պետությունը կրկին կանգնած են պատմական բախտորոշ ընտրության առջև: Աննկարագրելի զրկանքների միջով անցած, խաչելություն տեսած մեր նախնիների երազած անկախ և միջազգայնորեն ճանաչված Հայաստանը կամ պետք է կուլ գնա ռուսական ծավալապաշտական ձգտումներին ու միանա Եվրասիական տնտեսական միությանը կամ մերժի այդ առաջարկը: Հիրավի պատմական պահ է. մի կողմում ինքնիշխանության կորուստն է, մյուս կողմում` արժանապատիվ գոյությունը: Պայմանագրին միանալու դեպքում հայոց պետականությունը կկորցնի սեփական ինքնիշխանությունը` քաղաքականության, տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում:

Ազատություն կամ ենթակայություն՝ այս է խնդիրը: Երրորդը տրված չէ: Ազատությունն անսակարկելի է. այն նվաճում են ու պաշտպանում: Չկա ազատության հետ համեմատելի այլ արժեք:

Մենք` հայ ժողովրդի ներկա սերունդը և դուք, որպես մեր ներկայացուցիչներ, պարտավորված ենք կրել պատմական պատասխանատվություն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության ապագայի համար: Մեր սերունդը, ձեր միջոցով, պետք է ընտրի խիզախման կամ նզովքի ճանապարհը. պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունը՝ կխիզախեք, հանձնելով այն՝ հավերժ նզովված կլինենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ