13:03 , 27 նոյեմբեր, 2014Լիտվացի լուսանկարիչ Ներինգա Ռեկասյուտն ու լրագրող Բիթա Տիսկևիչը լիտվացի կանանց խնդրել են հանել հագուստն ու նայել հայելուն իրենց՝ «WE.WOMEN» (թգ.՝ «Մենք՝ կանայք») ֆոտոնախագիծն իրականացնելու համար։
Լուսանկարների շարքը ստեղծելու նպատակն է դեմ դուրս գալ ԶԼՄ-ների կողմից գովազդվող մարմնի անիրատեսական չափանիշներին։ Յուրաքանչյուր կին իր մարմնի ու պատկերի հետևում իր պատմությունն ունի՝ իր «թերություններով», որոնք պետք է ընդունվեն այնպիսին, ինչպիսին կան։ Սրանք իրական կանանց լուսանկարներ են, որոնք չեն ենթարկվել համակարգչային թվային ծրագրերի խմբագրությանն ու արտացոլում են այն իրականությունը, որն աղավաղվում է ԶԼՄ-ների կողմից։









