12:52 , 27 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
«Պետք է իրականացվի միջազգային աուդիտ, պարզելու համար, թե ինչու են սնանկացել ավիաընկերությունները: Հնարավոր է եղել է հապշտակություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով ՀՀ Կառավարության կողմից բաց երկնքի քաղաքականությանն անցնելու առաջին տարվա արդյունքները ասաց Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
Նա նշեց, կառավարությունը ինքը պետք է ստեղծի հայկական ազգային փոխադրող, իսկ մասնավորներին չպետք է խոչընդոտի ավիափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնելիս:
«Պետությունը պետք է բավականին մեծ գումար ներդնի ազգային փոխադրող ստեղծելու համար: Օդաչուների պակաս կա, քանի որ նրանք ցանկանում են աշխատել արտերկրում: Օդաչուների պատրաստման ընթացքում տեղի չունեցավ սերնդափոխություն»,-հավելեց Շ.Պետրոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ