Շարքային Վիտալիկ Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով


12:30 , 27 նոյեմբեր, 2014

Bako_SahakyanGalatv.am-ը գրում է․

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային (պայմանագրային) Վիտալիկ Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։