12:00 , 27 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նախագծերի փաթեթ, որի արդյունքում անվավեր պետք է ճանաչվի տասնյակ հազարավոր քաղաքացիների վարչական տուգանքները:
Ըստ այս օրենքի այն քաղաքացիները, որոնք պատշաճ չեն ծանուցվել իրենց վարչական տուգանքի մասին, չեն պարտավորվում վճարել տուգանքը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե քանի քաղաքացի կազատվի տուգանքները վճարելուց, ինչին Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Տասնյակ հազարավոր քաղաքացիներ կազատվեն տուգանքների վճարումից, որի գումարը մոտավորապես կազմում է 2 միլիարդ դրամ»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ