Կռիվ-կռիվ կինոներով ու սերիալներով են մեր հեռուստաընկերությունները տոնում Անկախության տոնը


12:02 , 21 սեպտեմբեր, 2012

«Շանթի» եթերում ներկայումս «Անուրջներ» հեռուստասերիալն է ընթանում, Հանրայինի եթերում` կռիվ-կռիվ կինո, ` «Ար»-ի եթերում` ռուսական գանգստեռների` քրեական հեղինակությունների մասին գեղարվեստական ֆիլմ, «Արմենիա»-ով` «Բարի լույս հայեր» հաղորդաշարը, որտեղ ձեռքի նակոլկաներով իբրև շոումեն Ֆելիքսը խրատներ է տալիս հյուրին, Հ2-ով` «Ոզնիների» տղաները, որոնք տաքսիստների մասին երգով փուչիկներ են հրամցնում - Տոնդ շնորհավոր իմ անկախ Հայաստան: