Հայ տղան ռուս ընկերուհու պատիվը պահում է բռունցքներով. նոր մանրամասներ համացանցը ցնցած կռվի հերոսի մասին (տեսանյութ)


10:43 , 27 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանյան «Ռոսիա 24» հեռուստաալիքը «Հատուկ ռեպորտաժ» հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել է մեծ աղմուկ հանած տեսագրությանը, դրա հերոսին և «հակահերոսներին»:

Օրեր առաջ համացանցում սկսեց շրջանառվել ու տարածվել տեսանյութ, որի հերոսը՝ նախնական տվյալներով ոմն ռուս Նիկոլայ, այլ տվյալներով՝ պրոֆեսիոնալ մարզիկ, Մոսկվայում անսպասելի հակահարված էր տվել իր վրա հարձակված մի քանի հոգուն:

Սակայն «Հատուկ ռեպորտաժը» պարզել է, որ տեսանյութի հերոսը հայազգի 29-ամյա երիտասարդ Զավեն Ավագիմյանն է, իսկ միջադեպը գրանցվել է Կրասնոդարի Ստարոկորսունսկոե բնակավայրում: Հարձակվողները ևս հայեր են:

Աղբյուրը մեծ ռեպորտաժ է պատրաստել հենց Զավենի մասնակցությամբ, ով ներկայացրել է դեպքի նոր մանրամասները: Պարզվել է, որ դեպքի օրը, որն իրականում տեղի է ունեցել մոտ 2 ամիս առաջ, նա ընկերուհու հետ գնացել է բիլիարդանոց: Ընկերուհին ռուսաստանցի Իննա Օխմն է: Նա ևս խոսում է տեսանյութում: Պարզվում է՝ հեռանալիս մուտքի մոտ ոչ սթափ երիտասարդներից մեկը՝ ազգությամբ հայ, Զավենին առաջարկում է «ընկերուհուց փայ հանել»: Սկզբում Զավենը չի արձագանքում: Սակայն ընկերուհուն ճանապարհելուց հետո մոտենում է երիտասարդներին: Վիճաբանությունից հետո ոչ սթափ հայը զանգում է այլ հայերի: Նրանք գալուն պես հարձակվում են՝ անգամ պատահական մարդու վրա:

Այս պարագայում Զավենը դիմում է ինքնապաշտպանության, և զարմանալի թեթևությամբ ու շատ արագ միանգամից գետնին տապալում երկու հոգուն: Մյուսները չեն շարունակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ