Դատարանը ևս 2 ամսով երկարացրեց հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» կալանքը


00:00 , 27 նոյեմբեր, 2014

arm138209700782Shamshyan.com-ը գրում է․

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական մարմինը դիմել էր դատարան, որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարացնի հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» խափանման միջոց կալանքը: Դատավոր Էդիկ Ավետիսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց միջնորդությունը և «Զապը» ևս 2 ամիս կմնա կալանքի տակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դռնփակ դատական նիստը տեղի է ունեցել առանց Ա. Սողոյանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ