Արքայական ընտանիքի ծախսերի համար Բելգիայի գանձարանը 36 մլն եվրո կհատկացնի


21:52 , 26 նոյեմբեր, 2014

10352211261in.am-ը գրում է․

Բելգիան 2015-ին 36 մլն եվրո կծախսի արքայական ընտանիքը պահելու համար, հաղորդում է Soir պարբերականը:

Ի տարբերություն նախորդ տարիների` իշխանություններին կհաջողվի 2.7 մլն դոլար տնտեսել:

Նշվում է, որ գումարներ ամենից շատ ծախսվում են դաշնային ոստիկանության վրա: Արքայական ընտանիքի անվտանգության ապահովումը տարեկան արժենում է 15.5 մլն եվրո: Ըստ պարբերականի` միապետների դոտացիայի համար 13.8 մլն եվրո կծխասվի: