Հոլի Բերին դատի է տվել նախկին սիրելիին՝ մեղադրելով նրան դստերը սանրվածք պարտադրելու համար


16:48 , 26 նոյեմբեր, 2014

Untitled-11in.am-ը գրում է․

Հոլի Բերին նախկին սիրելիին՝ Գաբրիել Օբրիին, դատի է տվել՝ մեղադրելով նրան դստեր սանրվածքի հարցում կարծիք պարտադրելու համար: Գաբրիելը բաց գույն է դարձրել և ուղղել 6-ամյա Նալայի մազերը՝ փորձելով նվազագույնի հասցնել նրա աֆրոամերիկյան տեսքը: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:

Տևական վեճերից հետո դատավորը վճռել է, որ ծնողներից ոչ մեկն իրավունք չունի ազդելու Նալայի արտաքինի վրա, փոխելու նրա բնական մուգ և գանգուր մազերը:

Հիշեցնենք, որ զույգը բաժանվել է 2011 թվականին: