15:01 , 26 նոյեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քվեակության դրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին հարցը: Հանձնաժողովը նախագահող` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ Հայաստանն այլընտրանք չունի` պետք է անդամակցի ԵՏՄ-ին, և ինքը կողմ է քվեարկելու անդամակցության նախագծին: Ձայների` 5 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ նախագիծը մտավ ԱԺ նիստի օրակարգ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ