Տիգրան Մանսուրյան. Ես դպրոց էի գնում, Արաքսն ուսերիս էր, Սոնան կողքս էր


16:12 , 26 նոյեմբեր, 2014

Newmag.am-ը գրում է․

Մենք հանդիպեցինք, երբ Տիգրան Մանսուրյանը երկու օրից պետք է մեկներ Լեհաստան, իսկ Արաքս Մանսուրյանը հաջորդ առավոտյան՝ Ավստրալիա: Թվում էր՝ անհնար է կազմակերպել այնպես, որ քույրն ու եղբայրը միասին նկարահանվեն, հետո՝ միասին զրուցեն: Բայց երբեմն լինում են երջանիկ պատահականություններ: Ու այն բաց չթողնելու համար ես ձայնագրիչը ուղղակի չէի անջատում:

Շատ չէի խոսում, որովհետև ոչ այնքան լրագրող էի, որքան ականատես: Ինչպե՞ս են զրույցում քույրը և եղբայրը՝ տաղանդավոր երգչուհին և երաժշտական հանճարը: Այն, ինչ կկարդաք, համոզված եմ, շատ ու շատ անգամներ վերընթերցելու կարիքը կունենաք:

Արաքս – Ես երբեք չեմ զգացել «ախպար» լինելս: Ինձ երբեք չեմ բաժանել որևէ մեկից, որն իմ կողքին եղել է… Երբեք չեմ բաժանել: Մեր տանը չի եղել այդպիսի բան:

Տիգրան – Մայրս բանվոր էր հացի գործարանում: Գիշերը ժամը 2-ին գնում էինք փուռ՝ հաց գողանալու: Ի՞նչ տարբերություն՝ որտեղից ես, ով ես, ինչ ես: Մենք տղերքով պետք է գիշերը գնայինք՝ հաց գողանալու: Ընկերներս 10, 12, 14 տարեկան տղերք էին: Էնտեղ ի՜նչ «նոր եկող»… Գիշերը սպասում էինք հերթով՝ ում մայրն է հացը գցելու էս կողմի վրա:

Արաքս – Ես չգիտեի դա, Տիգրա՛ն:

Տիգրան – Եվ էս հարաբերություններն էնքան զորավոր են, որ դու ժամանակ ունես մտածելու՝ դու որտեղ ես, ինչ ես, ով ես: «Ախպար» ասվածը չի եղել մեր մեջ: Երբեք չեմ մտել այն տները, որտեղ ներգաղթած ընտանիքներն էին հավաքվում Երևանում: Անուններ չեմ տալու, բայց կային մտավորականների կենտրոններ, որոնց շուրջ հավաքվում էին դրսի երկրներից եկածները: Երբեք չեմ մտել էդ տները, երբեք:

Արաքս – Ինչո՞ւ:

Տիգրան – Չեմ սիրել այդ փակ, իրենք իրենցով հիանալու, իրենք իրենց կարևորելու… Մե՜նք… Դո՜ւք… Էդ բաները տանել չեմ կարողացել:

Արտակ – Ինչպե՞ս եղավ, որ Լիբանանից՝ Արթիկ: Հիմա որ նայում ես, կարծես Մանսուրյան ընտանիքը սերում է 14-րդ դարի կիլիկյան արիստոկրատներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ