Ռուսաստանում դատապարտված հայ վարորդը հնարավոր է տեղափոխվի Հայաստան


13:30 , 26 նոյեմբեր, 2014

Pastinfo.am-ը գրում է․

Ռուսաստանում վթարի համար 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանը հնարավոր է առաջիկայում տեղափոխվի Հայաստան՝ հայրենիքում պատիժը կրելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

ՄԻՊ գրասենյակի աջակցությամբ Հրաչյա Հարությունյանի հարազատներն առաջիկայում նրան հայրենիք տեղափոխվելու համար դիմումներ կներկայացնեն ՌԴ համապատասխան մարմիններին:

Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13-ին իր վարած բեռնատար ավտոմեքենայով հարվածել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ զոհվել էր, շուրջ 40-ը՝ վիրավորվել: Մոսկվայի քաղաքային դատարանը վթարի համար մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ավտոմեքենայի արգելակման համակարգի անսարքության մասին իմանալու և անսարքությունները չվերացնելու համար: