Սեքսուալ ձայնը դեպի հաջողություն տանող առաջին քայլն է. Գրավչության կանոններ` Բրիջիտ Բարդոյից


13:22 , 26 նոյեմբեր, 2014

Newmag.am-ը գրում է․

Միլիոնավոր տղամարդկանց հիացմունքի արժանացած հանրահայտ ֆրանսուհին բացահայտում է գլխավորը` կանացի հնարքներն` իրենց նրբություններով: Ընթերցելով Եվրոպայի սեքս-խորհրդանիշի խորհորդները` պարզից էլ պարզ է դառնում, որ Բրիջիտի գլխավոր արժանիքը ֆլիրտի արվեստը չէր, ոչ էլ իրեն մատուցելու ոճը: Առաջին հերթին, Բարդոն գերում էր խելքով և իմաստությամբ. նա ակտիվորեն զբաղվում էր կենդանիների պաշտպանությամբ, ընտրում էր հրատապ թեմաներ, ուսումնասիրում ու գրքեր հրապարակում: Կանայք հենց նրան էին ընդօրինակում, տղամարդիկ` «լողացնում» ադամանդի մեջ, ռեժիսորները հերթ էին կանգնում նրան նկարահանելու համար:

15 խորհուրդ` Բրիջիտ Բարդոյից

1. Եղեք առեղծվածային: Կարդացված գիրքն անհետաքրքիր է: Պոկված էջը կամ անավարտ մտքերը մեծացնում են ձգողականությունը:

2. Բնական պահվածք ամեն ինչում` վարք, հարդարանք, սանրվածք: Ձեզ քանդակի մի վերածեք:

3. Հաճախ ժպտացեք: Գուցե ինչ-որ մեկն էլ հենց Ձեր ժպիտին սիրահարվի:

4. Փորձարկեք հայացքը, ընտրեք ամենագրավիչը: Կոկետուհու համար սեթևեթելն արվեստ է:

5. Աշխատեք ձայնի վրա: Այն պետք է սեքսուալ հնչի, իսկ սեքսուալ ձայնը դեպի հաջողություն տանող առաջին քայլն է:

6. Սեքսուալ` չի նշանակում վուլգար: Սեքսուալ կինը միշտ խնամված է:

7. Նախապատվությունը տվեք դասական ոճին: Այնպես, որ նույնիսկ 50 տարի անց` ալբոմը թերթելիս, գոհ մնաք: Իր արտաքինից գոհ կինը բավարարված է:

8. Հատուկ ուշադրություն դարձրեք մաշկին: Ձգտեք, որ այն լինի «կարամել»-ի երանգի: Այդ դեպքում անընդհատ հակառակ սեռի ներկայացուցիչները հայացքները ձեզնից չեն կտրի:

9. Մի ամաչեք սեքսուալ լինել: Ընտրեք բիկինի լողազգեստը, եթե, իհարկե, կազմվածքը թույլ է տալիս: Սովորեք Ձեր մարմինը ճիշտ մատուցել` քողարկելով թերություններն ու ընդգծելով առավելությունները:

10. Սեքսուալ կնոջ մազերը երկար են: Դա ցանկացած գեղեցկուհու այցեքարտն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ