Մարգարյան փողոցի բնակիչներից 3-ը թունավորվել են գազի արտահոսքից


12:36 , 26 նոյեմբեր, 2014

Մարգարյան փողոցի բնակիչներից 3-ը թունավորվել են գազի արտահոսքիցSlaq.am-ը գրում է․

Նոյեմբերի 26-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 22 շենքի թիվ 3 բնակարանից «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1963 թ. ծնված Վարդիթեր Գ.-ն, 2013 թ. ծնված Տիգրան Կ.-ն և 1997 թ. ծնված Համլետ Բ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են խոհանոցում առաջացած գազի արտահոսքից: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է քննություն: