Երիտասարդը փորձել է ինքնահրկիզվել դատախազության շենքի առաջ


12:18 , 26 նոյեմբեր, 2014

Շիրակի մարզի 21-ամյա բնակիչ Դ. Ն.-ն Գլխավոր Դատախազության շենքի առաջ ինքնասպանության փորձ է կատարել ինքնահրկիզման եղանակով: Այս մասին հայտնել են ոստիկանությունից:

Երիտասարդը իր վրա դյուրավառ հեղուկ է լցրել՝ փոձելով ինքնահրկիզվել: Ոստիկանության աշխատակիցները նրան տարել են Կենտրոնականի բաժին, կատարվում է հետաքննություն: