11:48 , 26 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Թուրքիան կարող է վերանայել իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե այդ երկրի իշխանությունները հաջորդ տարի բարձրացնեն 1915 թվականի իրադարձությունների հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ փոխանցում է Kanal7 հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ Թուրքիան թույլ չի տա, որ այդ փաստը կիրառվի որպես Անկարայի վրա ճնշման միջոց: