10:45 , 26 նոյեմբեր, 2014
Galatv.am-ը գրում է․
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակըհրապարակել է զեկույց զորակոչիկների իրավունքների վիճակի մասին: Զեկույցում ամփոփված տեղեկությունները ստացվել են ՀՀ չորս մարզերից՝ զորակոչիկներից եւ նրանց հարազատներից, ինչպես նաեւ ՊՆ-ից: Զեկույցն ամփոփում է 2013 թ․-ի ձմեռային եւ 2014 թ․-ի ամառային զորակոչերի արդյունքները:
Մարդու իրավունքների խախտումներն, ըստ զեկույցի, ամբողջովին պայմանավորված են ոչ պատշաճ բժշկական զննությամբ, որի հետեւանքով առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության:
Զեկույցի հեղինակները գտնում են, որ նման արատավոր գործելակերպը պայմանավորված է ՀՀ ՊՆ որդեգրած քաղաքականությամբ:
Զեկույցում ներկայացված են նաեւ զորակոչի կազմակերպման վերաբերյալ օրենսդրությանը վերաբերող դիտարկումները.
«Ամփոփելով 2013 թ․-ի ձմեռային եւ 2014 թ․-ի ամառային զորակոչերի
ընթացքում կազմակերպության կողմից բացահայտված խնդիրները՝ գտնում ենք, որ ոլորտում շարունակում են չլուծված մնալ համակարգային մի շարք խնդիրներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ