12:25 , 26 նոյեմբեր, 2014Փոքրիկ Ալիան դեռ կես տարեկան էլ չկա, սակայն նա արդեն մտերիմ ընկեր ունի։ Նրա ընկերը համրուկ Դեյզին է։ Հանդիպման պահից ի վեր նրանք անբաժան են։

Ալիայի ծնողները՝ Ջուլիա և Ջեյսոն Հեքաթորները, ասում են, որ իրենց բալիկն ու համրուկն ամեն ինչ միասին են անում։

Նրանք միասին ուսումնասիրում ու բացահայտում են շրջակա աշխարհը,

խաղում խաղալիքներով,

կրում նույնատիպ գլխազարդեր

և անգամ ննջում կողք կողքի։

Հեքերթորների ընտանիքը շատ կենդանասեր է։

Աղջկա մայրն ասում է
Երբ Ալիան ու Դեյզին նստում են իրար կողք, Ալիան հենվում է Դեյզիի փափուկ մորթուն։ Նրանք այնքան քաղցրիկ են։

Ջուլիան ու Ջեյսոնը սկսեցին պահել համրուկին Ալիայի ծնվելուց երկու օր անց։



Ջուլիան մանկական գրքերի հեղինակ է և զբաղվում է նաև բնապահպանական գործունեությամբ։ Նա ասում է, որ իր դստեր մեջ էլ է սերմանում սերը կենդանիների հանդեպ։
